AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:26 AMT

ՆԱՏՕ-ի ավիացիայի հարվածի արդյունքում Աֆղանստանի 5 խաղաղ բնակիչ է զոհվել

Աֆղանստանի արևելյան Նուրիստան նահանգի տարածքում ՆԱՏՕ-ի ավիահարվածի արդյունքում 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնք նույն ընտանիքի անդամներ էին:

Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, Վայգալ գավառում: Գրոհի զոհ են դարձել հարևան Մարոգայ գավառի բնակիչները, որոնք ժամանել էին Նուրիստան ընտանիքի բարեկամին տեսնելու համար, որը վերջերս էր վերադարձել Մեքքա կատարած ուխտագնացությունից, հայտնում է «Ռոսբալտը»: