Շահագործման հանձնվեց Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ավտոճանապարհի կմ6+555-կմ12+093 հատվածը, որը վերանորոգվել է Համաշխարային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում։
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 581,0 մլն դրամ։ Ճանապարհահատվածի վերանորոգման պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն` «Բլեսկ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է ճանապարհահատվածն ընդունող հանձնաժողով, որում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Կոտայքի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքների ղեկավարները։





