Դեկտեմբերի 10-ին «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն անցկացնելու է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթ:
«Ն նախաձեռնությունը շարունակում է իր պայքարը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար` միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ ցանկալի և վերջնական արդյունքի հասնելու համար բավարար չեն միայն նախաձեռնության ջանքերը: Հարկավոր է Հայաստանի ապագայով մտահոգված բոլոր ուժերի, քաղաքացիների առավելագույն համախմբում և միասնական գործողությունների իրականացում՝ երկրում օրինականության հաստատման նպատակով»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





