Դեկտեմբերի 6-ին Ֆիլիպիններում «Բոֆա» թայֆունի զոհերի թիվը հասել է 420-ի, ևս 400-ը համարվում են անհայտ կորած, փոխանցում է Associated Press-ը` հղելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 325 զոհերի մասին:
Տեղի օդերևութաբանների տվյալներով, թայֆունի քամու ուժգնությունը ժամում 160 կմ է, իսկ տարածման հնարավոր ճակատի երկարությունը 500կմ է: Թայֆունի պատճառով ավելի քան 60 հազար մարդ տարհանվել է իրենց բնակարաններից և տեղակայվել ժամանակավոր կացարաններում:
Ամեն տարի Ֆիլիպինյան կղզիներին մոտ 20 թայֆուններ ահռելի վնասներ են պատճառում: 2011-ին «Վաշի» թայֆունի զոհ է դարձել 1,5 հազար մարդ:





