Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ երկրները դեկտեմբերի 7-ին նշում են քաղաքացիական ավիացիայի միջազգային օրը:
ICAO-ն սկսել է այդ օրը նշել 1994-ի դեկտեմբերի 7-ին, կապված միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան ստորագրելու 50-ամյա տարեդարձի հետ, որին համապատասխան ստեղծվել է ICAO-ն:
ICAO-ն միջազգային նորմեր է հաստատում քաղաքացիական ավիացիայում և համակարգում նրա զարգացումը: Կազմակերպության խնդիրների մեջ է մտնում ոչ միայն թռիչքների անվտանգության ապահովումը, այլ նաև միջազգային համագործակցության համակարգման և կազմակերպման տարբեր ոլորտներ:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կանխատեսումների համաձայն, 2012-ի տվյալներով աշխարհի ավիաընկերությունների ընդհանուր շահույթը կարող է կազմել 4.1 մլրդ դոլար





