AM
7 Դեկտեմբեր 2012 - 07:07 AMT

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց. Սիրիական ճգնաժամի լուծման համար կրեատիվ մոտեցում է անհրաժեշտ

Սիրիայի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է կրեատիվ մոտեցում: Նման կրածիք է հայտնել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին` ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Reuters-ը:

«Բոլորս էլ համաձայն ենք, որ իրավիճակը շատ լուրջ է, և մենք պետք է միասին աշխատենք` այն լուծելու կրեատիվ ուղիներ գտնելու համար»,-Դուբլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրահիմին:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: