Այսօր Մեղրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջամասով կախվել ձորը: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը և հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել` 07.13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:





