Քիչ առաջ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը տարածել էր հաղորդագրություն, որտեղ հայտնում էր, որ ձերբակալվել են Հակահարված art խմբի տղաները: Ըստ տարածված հաղորդագրության՝ նրանց ձերբակալել են հերթական ակցիայի ժամանակ: Ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տղաները չեն ձերբակալվել, նրանց պարզապես հրավիրել են բաժին՝ որոշ հարցեր ճշտելու:
Ոստիկանութկան լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ միջադեպի հետ կապված մեկնաբանություն կտրվի ավելի ուշ:





