AM
7 Դեկտեմբեր 2012 - 10:01 AMT

Հակահարված art խմբի տղաներին ազատ են արձակել

Հակահարված art խմբի տղաները բերման էին ենթարկել հասարակական վայրերի օգտագործման կանոները խախտելու պատճառով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տղաները բերման էին ենթարկվել Տնտեսագիտական համալսարանին հարակից ստորգետնյա անցումից. «Նրանք խախտել էին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածը: Թաթուլ Սարոյանի, Հերբերտ Գևորգյանի և Արտակ Գևորգյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Նրանց քիչ առաջ ազատ են արձակել»,-ասաց Մալխասյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Հակահարված art խմբի տղաներին բերման են ենթարկել: