ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը 45 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Գազայի հատված, որպեսզի մասնակցի շարժման 25-ամյակի տոնակատարությանը, ուրբաթ օրը հաղորդում է BBC-ն:
Ինչպես սպասվում է, Մաշաալի այցը կտևի 2 օր: Շաբաթ օրը պլանավորված է նրա ելույթը ՀԱՄԱՍ-ի 25-ամյակի պատվին կազմակերպված զանգվածային ցույցի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդը ծնվել է 1956-ին Հորդանան գետի Արևմտյան ափին, սակայն նրա ընտանիքը լքել է Պաղեստինը 1967-ի Վեցօրյա պատերազմից հետո:





