AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:23 AMT

Հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած մեկ մետր բարձրությամբ ցունամին մոլեգնում է Ճապոնիայի ափին

7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած մեկ մետր բարձրությամբ ցունամին մոլեգնում է Ճապոնիայի ափին: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հաղորդագրության համաձայն, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը աշխատում է բնականոն կերպով, խախտումներ կայանի աշխատանքում չեն արձանագրվել: Սակայն անձնակազմին կարգադրվել է դադարեցնել աշխատանքը ու բարձրանալ բարձունքի վրա:

Վարչապետ Նոդան չեղյալ է հայտարարել բոլոր գործերը և շտապ մեկնում է նստավայր:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միյագի պրեֆեկտուրայից 240 կմ հեռավորության վրա դեպի արևելք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: