Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով չէր հայտնվել հանրութան առաջ նոյեմբերի 15-ից, ուրբաթ օրը վերադարձել է Կուբա, որտեղ քաղցկեղի դեմ բուժում է անցել: Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է կադրեր, որոնք ցուցադրում են հայրենիք ժամանած երկրի ղեկավարին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Անցած շաբաթ Չավեսը ժամանել էր Կուբա քաղցկեղից բուժումը շարունակելու համար: Հաղորդվել է, որ նա կանցնի քիմիաթերապիայի կուրս և մի քանի սեանսներ կանցկացնի բարոխցիկում առողջությունն ամրապնդելու համար:





