AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:32 AMT

Ազատ Գասպարյան. Նոր Գյումրին նոր գյումրեցիներին է դուր գալիս

ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը կարծում է, որ նոր Գյումրին նոր գյումրեցիներին է դուր գալիս: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ այն իրեն դուր կգա միայն այն ժամանակ, երբ վերականգնվեն քաղաքի հին ավանդույթները և hետ վերադարձվի բարձր արվեստը:

Դերասանը հիշեց, որ երբ 1988 թ-ին երկրաշարժն եղավ, եվրոպացի հոգեբաններն ասացին, որ հետևանքները կզգացվեն մի քանի տարի հետո, և նրանք ճիշտ էին:

«Վերքերը չեն բուժվի, քանի դեռ կան շենքերի փլատակներ և տնակներ»,-կարծում է նա: Դերասանը գտնում է, որ այսօրվա գյումրեցին առաջվանը չէ, խեղճացած է, շատերը գնացել են արտագնա աշխատանքի: Նա հույս ունի, որ դա կվերանա իր հայրենի Գյումրիում, և կամաց-կամաց կվերականգնվեն ավանդույթները: