«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի նշանակման առաջին իսկ օրից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրա միջև լուռ հակամարտություն է ծավալվում, որը դրսևորվում է աշխատանքային տարբեր հարթություններում: Օրինակ, գլխավոր դատախազի մամուլի պատասխանատուները չեն տրամադրում Գևորգ Կոստանյանի և զինդատախազության գործունեության հետ կապված տեղեկատվություն: Զինդատախազն էլ իր հերթին աշխատում է ազատվել գլխավորի մարդկանցից: Լարվածությունը գլխավորի և «Կոստի» միջև մերձդատախազական շրջանակներում բացատրում են գլխավոր դատախազ դառնալու վերջինիս երազանքով»:





