AM
8 Դեկտեմբեր 2012 - 06:41 AMT

Ճապոնիայում հզոր երկրաշարժի հետևանքով շուրջ 25 հազար մարդ է տարհանվել

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Միյագի պրեֆեկտուրայից 240 կմ հեռավորության վրա դեպի արևելք: Շտապ կարգով շուրջ 25 հազար մարդ է տարհանվել:

Երկրաշարժը նաև մոտ 1մ բարձրությամբ ցունամի է առաջացրել, որը, սակայն, ավերածություններ չի գործել: Տուժածների մասին ևս հաղորդագրություններ չկան: Աննշան վնասվածքներ է ստացել մոտ 10 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: