Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունից ՀՀ ԱԻՆ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ճապոնիայի արևելյան ափի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով էպիկենտրոնին մոտ գտնվող շրջանների ատոմակայաններում ոչ մի խնդիր չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Միյագի պրեֆեկտուրայից 240 կմ հեռավորության վրա դեպի արևելք: Շտապ կարգով շուրջ 25 հազար մարդ է տարհանվել:
Երկրաշարժը նաև մոտ 1մ բարձրությամբ ցունամի է առաջացրել, որը, սակայն, ավերածություններ չի գործել: Տուժածների մասին ևս հաղորդագրություններ չկան: Աննշան վնասվածքներ է ստացել մոտ 10 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





