AM
8 Դեկտեմբեր 2012 - 10:22 AMT

Մուհամմեդ Մուրսին կդիմի բանակի օգնությանը Կահիրեում իրավիճակը կայունացնելու համար

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին կդիմի բանակի օգնությանը Կահիրեում իրավիճակը կայունացնելու համար, հայտնում է կառավարական «Ալ Ահրամ» թերթը:

Բանակը ոստիկանության գործառույթ կստանձնի:

Կառավարությունն արդեն տվել է իր հավանությունը: Զինվորները կկարողանան ձերբակալել հասարակական կարգը խախտողներին:

Ինչպես հայտնի է, ընդդիմադիրները հրաժարվել են երկխոսությունից և պահանջում են նախագահի հրաժարականը, հայտնում է ՌԲԿ-ն:

Նախօրեին Եգիտոսում ինքնիշխանությունների շքերթ սկսվեց: Անկախության մասին, մասնավորապես, վերջինը հայտարարել է Ալեքսանդրիա նահանգը: