AM
8 Դեկտեմբեր 2012 - 13:31 AMT

Իրանից Սուդան են ժամանել երկու ռազմանավեր

Իրանից Սուդան են ժամանել ևս երկու ռազմանավեր:

Դա վերջին ժամանակներն իրանական ռազմանավերի երկրորդ այցն է Սուդան: Երկու իրանական նավերը խարիսխ են գցել Սուդանում հոկտեմբերին այն բանից հետո, երբ Սուդանը մեղադրել է Իսրայելին Հարտումում զենքի գործարանի ռմբակոծության մեջ:

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Սուդանը զենք է մատակարարել Գազայի հատված: