AM
9 Դեկտեմբեր 2012 - 12:43 AMT

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը քննադատել է ներկայիս վարչապետ Բինյամին Նեթանյահուի աշխատանքը

Իսրայելի կառավարության նախկին ղեկավար Էհուդ Օլմերտը քննադատել է ներկայիս վարչապետ Բինյամին Նեթանյահուի աշխատանքը:

Նա հատկապես ընդգծել է ներկայիս վարչակազմի քաղաքականությունը, մասնավորապես, պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի վերաբերյալ, և նշել, որ երկիրն աննախադեպ մեկուսացման է մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Իսրայելի նկատմամբ քննադատություններն ավելացել են այն բանից հետո, ինչ Նեթանյահուն հայտարարել է պաղեստինյան տարածքներում, այդ թվում` Е1 կոչվող շրջանում, հրեական նոր բանակավայրերի կառուցման աշխատանքները վերսկսելու մասին: