Շաբաթ օրը Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին և գլխավոր քարտուղարին, որոնցում ասվում է, որ կառավարական զորքերը ոչ մի պարագայում քիմիական զենք չեն կիրառի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությանը:
Սիրիայի ԱԳՆ նամակներում պարունակվում են նախազգուշացումներ, որ իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման ֆոնին, այդ քայլին կարող են դիմել ապստամբները, որոնց աջակցություն է տրամադրվում դրսից:
Սիրիայում 2011թ մարտից չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:





