AM
10 Դեկտեմբեր 2012 - 07:53 AMT

Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է: 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականին դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է Մարդու իրավունքների միջազգային օր: Այսօր Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է միջոցառում-ցուցահանդեսի՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:

Միջոցառմանը ներկա կլինեն մարդու իրավունքներն առնչվող հարցեր բարձրաձայնող անհատներ ու հասարակական կազմակերպություններ:

Միջոցառումը տեղի կունենա 16:00-ին, Սիվիլիթաս հիմնադրամի գրասենյակում: