AM
10 Դեկտեմբեր 2012 - 12:28 AMT

Փհենյանը հայտարարել է հեռահար հրթիռի գործարկումը հետաձգելու մասին

Փհենյանը հայտարարել է հեռահար հրթիռի գործարկումը մինչև դեկտեմբերի 29-ը հետաձգելու մասին:

Ինչպես հայտարարել է Տիեզերական տեխնոլոգիաների հյուսիսկորեական կոմիտեի ներկայացուցիչը, հետաձգումը կապված է «հրթիռի առաջին աստիճանի տեխնիկական խնդիրների հետ»:

Գործարկման նման փորձը ձախողվեց ապրիլին, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: