AM
10 Դեկտեմբեր 2012 - 12:47 AMT

Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպի մոտի ռազմակայանի մեծ մասը

Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպի մոտի ռազմակայանի մեծ մասը, հայտնել են ընդդիմության ակտիվիստները:

Այդ ռազմակայանը միակ խոշոր ռազմական օբյեկտն է Հալեպից դեպի արևմուտք, որը գտնվում է Սիրիայի կառավարության հսկողության տակ:

Ապստամբները մինչ օրս վերահսկում են Հալեպի կեսը, չնայած կառավարական ուժերի նրանց դուրս մղելու ջանքերին, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը: