Գերմանիան արտաքսում է Սիրիայի դեսպանատան 4 աշխատակիցների: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է ԳՖՀ ԱԳՆ-ն:
Սիրիական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին արտաքսելով` «Բեռլինը հստակորեն հասկացնում է, որ նվազագույնի է հասցնում Բաշար Ասադի ռեժիմի հետ կապերը»,-հաղորդել է ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:
Սիրիացի դիվանագետներին վերջնագիր է ներկայացվել` մինչև հինգշաբթի օրը երկրից հեռանալու վերաբերյալ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





