Նոյեմբերի 8-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Քարահունջ գյուղի ճանապարհահատվածը:
Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ճանապարհի այս հատվածն անցնում է բարդ տեղանքով։ Հատկապես բնակավայրի հատվածում երթևեկության համար այն առավել դժվարանցանելի է: Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածը չի ունեցել ջրահեռացման համակարգ, անմխիթար վիճակում էին մուտքերն ու իջատեղերը:
Իրականացված աշխատանքների շնորհիվ նշված ճանապարհահատվածը, նախագծով նախատեսված 3-9 մ լայնությամբ, ասֆալտապատվել է։ Ասֆալտապատվել են նաև իջատեղերն ու մուտքերը, դպրոց և գյուղապետարան տանող ուղիները, վերականգնվել է ջրահեռացման համակարգը:
Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 183,81 մլն դրամ։





