AM
11 Դեկտեմբեր 2012 - 07:09 AMT

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է. Շրջանների մեծ մասում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, Սպիտակում, Արթիկում, Ապարանում, Մարալիկում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Աշտարակում, Եղվարդում, Վանաձորում, Սևանում, Գավառում, Կոտայքում, Ճամբարակում, Արտաշատում, տեղում է ձյուն:

Սելիմի լեռնանցքում, Կոտայքի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: