Ռուսաստանի ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 63-րդ նիստում ընտրվել է խորհրդի նախագահ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ նոր պաշտպանության նախարարի թեկնածությունն առաջարկել է նրա ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևը, նիստի մնացած մասնակիցները սատարել են նրա թեկնածությանը: Աբիևը նշել է, որ Շոյգուն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքին մասնակցության երկարատև փորձ և աշխատանքի հսկայական փորձ, ուստի հարմար թեկնածու է նախագահի պաշտոնում:
ԱՊՀ պաշտպանության նախարարի խորհրդի նախագահն ընտրվում է երեք տարով, բայց սովորաբար մնում է այս պաշտոնում մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը որպես ՊՆ ղեկավար:Մոսկվայում ընթացող նիստում նախատեսվում է քննարկել 25 հարցեր, այդ թվում` ամփոփել 2012-ին ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի արդյունքները և հաստատել հաջորդ տարվա գործողությունների պլանը: Հանդիպմանը մասնակցում են Ղազախստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը:
Սպասվում է, որ ԱՊՀ պաշտպանության նախարարները կքննարկեն համատեղ միջոցառումները ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի հետ կապված, որոնք նախատեսված են 2013-ին, ինչպես նաև կքննարկեն 2014-ին այդ համակարգի ստեղծման և զարգացման համար միջոցներ հատկացնելու հարցը: Բացի դրանից, օրակարգում դրված է Պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային իրադրությունում տեղեկատվության փոխանակման ոլորտում միջպետական փոխգործակցության հարցը:





