AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:58 AMT

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն նաև ռազմական բաղադրիչը մինչև 2020 թվականը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նիստը տեղի կունենա Մոսկվայում դեկտեմբերի 19-ին: Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, Հավաքական անվտանգության խորհրդի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը:

Նիստը կանցնի երեք փուլով՝ նեղ կազմով, նեղ կազմով ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների մասնակցությամբ և ընդլայնված կազմով:

Քննարկվելու են միջազգային իրավիճակի զարգացումներն ու հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման միջոցները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը մինչև 2020թ., արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, Աֆղանստանում իրավիճակի կանխատեսումը միջնաժամկետ հեռանկարում՝ մինչև 2015թ., ինչպես նաև ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին Ուզբեկստանի դիմումը: