AM
11 Դեկտեմբեր 2012 - 10:51 AMT

Վերին Լարսում մնացած բեռնատարների վարորդների նյարդերը չեն դիմանում, փրկարարներն օգնում են, ինչով կարող են

Վատ եղանակի պատճառով տասնյակ բեռնատարներ մնացել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանի հյուսիսօսական հատվածում: «Վերին Լարս» հսկիչ-անցումային կետում վարորդները կանգնած են արդեն երեք օր: Փրկարարները նրանց տանում են սննդամթերք և վառելիք: Բայց հայտնի չէ, թե երբ վրացական կողմը թույլ կտա մուտքը: Ճանապարհը սառցակալած է. սկզբից ձյուն է եկել, հետո` անձրև, իսկ հիմա` մրրիկ է:Եվ այն, կանխատեսումների համաձայն, չի դադարի ևս մի քանի օր:

Վերին Լարսի շրջանում ռուս-վրացական սահմանին բեռնատարների շարան է կանգնած: Տանսյակ մեքենաներ չեն շարժվում տեղից արդեն մի քանի օր: Վարորդները խոստովանում են` արդեն հոգնել են անորոշությունից: Հայտնի չէ, թե երբ կաշխատի ՀԱԿ-ը:

Վարորդներին օգնելու համար հենց սահմանին փրկարարները Հյուսիսային Օսեթիայի իշխանությունների հետ հատուկ վրաններ են խփել: Այստեղ կարելի է ոչ միայն տաքանալ, այլ նաև ստանալ տաք սուրճ, թեյ, սննդամթերք, անհրաժեշտության դեպքում` հոգեբանի խորհրդատվություն:

Վարորդները նյարդայնանում են, հատկապես նրանք, ովքեր տեղափոխում են արագ փչացող բեռներ: Վարորդներից մեկը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, հարկ է եղել կանչել «շտապ օգնություն»:

Ռուսական կողմին բացատրում են. սահմանով անցնելն անհնար է` կապված վատ եղանակային պայմանների հետ: Վրացի սահմանապահներն ամեն դեպքում բաց են թողել 15 բեռնատարներ: Նույնքան էլ հետ են ընդունել: Այնուհետև երթևեկությունը կրկին դադարել է: Թբիլիսիի ԶԼՄ-ները վարորդներին չեն հուսադրում. օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, լեռներում մրրիկը Վրաստանի կողմից սահմանին չի դադարի ևս մի քանի օր, հաղորդում է «Վեստին»: