AM
11 Դեկտեմբեր 2012 - 11:50 AMT

ՄԱԿ. Սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 500 հազարը

Հարևան երկրներում Սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 500 հազարը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:

Ըստ նրա, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում ու Հյուսիսային Աֆրիկայում գրանցվել է 425,2 հազար մարդ, 84,4 հազարը սպասում է ցուցակում ընդգրկվելուն:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունկավում է արդեն 20 ամիս: