AM
11 Դեկտեմբեր 2012 - 12:18 AMT

Էկվադորի իշխանությունները կարող են քաղաքական ապաստան տրամադրել Ասադին

Էկվադորի իշխանությունները պատրաստ են դիտարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու մասին հարցը, եթե նա դիմի իրենց: Նման հայտարարությամբ հանդես է եկել հարավամերիկյան պետության նախագահ Ռաֆայել Կորեան:

Folha de Sao Paulo պարբերականին տված հարցազրույցում քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել հարգանքով վերաբերվել Սիրիայի առաջնորդի քաղաքացիական իրավունքներին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Դամասկոսը և Կիտոն բանակցություններ են վարում Ասադի համար խաղաղ հանգրվանի մասին: Մի քանի օր առաջ Էկվադորի մայրաքաղաք է ժամանել Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Մակդադը: Միաժամանակ, Կորեան հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ կողմերը քննարկել են Ասադին ապաստան տրամադրելու մասին հարցը: