AM
11 Դեկտեմբեր 2012 - 12:08 AMT

Ադրբեջանը չեղյալ է հայտարարել Իրանի հետ սահմանի հատման պարզեցված կարգը

Ադրբեջանի միլի մեջլիսը չեղյալ է հայտարարել Իրանի հետ սահմանի հատման պարզեցված կարգը երկու պետությունների սահմանամերձ շրջանների քաղաքացիների համար: Դեկտեմբերին սպառվեց նրա գործողության ժամկետը:

ՙ Հուշագրի դրույթները վերաբերում էին երկու պետությունների քաղաքացիներին, որոնք բնակվում են սահմանից մինչև 45 կմ հեռավորության վրա:

Խորհրդարանը քննարկել է նաև 2006թ. մարտի 1-ի օրենքը չեղյալ հայտարարելու մասին հարցը: Օրենքով հաստատվում էր Ադրբեջանի ու Իրանի կառավարությունների կնքած հուշագիրը Իրանի և Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ-ում մշատպես բնակվող քաղաքացիների մուտքի ու ելքի պարզեցված կարգի մասին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: