AM
11 Դեկտեմբեր 2012 - 12:18 AMT

Բեռլուսկոնին մեղադրել է Մոնտիի կառավարությանը «գերմանա-ցենտրիստական ընթացքին» հետևելու մեջ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրել է Մարիո Մոնտիի կառավարությանը «գերմանա-ցենտրիստական ընթացքին» հետևելու մեջ, որը տնտեսությունը տանում է ռեցեսիայի:

Անցած հանգստյան օրերին Բեռլուսկոնին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և կրկին վարչապետ դառնալու մտադրության մասին:

«Մոնտիի կառավարությունը վարել է գերմանա-ցենտրիզմի քաղաքականություն, որը եվրոպական երկրները բերել է ճգնաժամի, իմ վարչապետ եղած ժամանակ իրավիճակն այլ է եղել»,- ասել է նա: