Բրիտանական HSBC բանկը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են ֆինանսական գործողությունների ոչ բավարար կոշտ հսկողության մեջ, ինչն օգնել է քրեական օղակներին փողեր լվալ, համաձայնվել է գործարքի գնալ արդարադատության հետ և վճարել 1,9 մլրդ դոլար, ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱՄՆ սենատը НSBC-ին մեղադրել է նրանում, որ նա 10 տարի շարունակ փաստացի կերպով օգնել է լվալ մեքսիկացի նարկոբարոնների քրեական միջոցները, որոնց կասկածում են Սաուդյան Արաբիայում և Սիրիայում ահաբեկիչների հետ կապերի մեջ, ինչպես նաև անօրինական ֆինանսական փոխանցումներ կատարել Իրանից ընկերությունների և անձանց հետ 19,4 մլրդ դոլար գումարով` անտեսելով այդ երկրի դեմ ԱՄՆ կողմից ներմուծված պատժամիջոցները:





