AM
11 Դեկտեմբեր 2012 - 14:29 AMT

Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող հատվածի համակարգչային ցանցը կիբերհարձակումների է ենթարկվել

Սաուդյան Արաբիայի պետական նավթարդյունաբերական ընկերության` «Արամկոյի» համակարգչային ցանցը կիբերհարձակումների է ենթարկվել, որոնց նպատակը սաուդյան նավթային սեկտորի աշխատանքների խափանումն էր: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է բրիտանական Բի-բի-սի-24 հեռուստաալիքը:

«Կիբերհարձակման նպատակը Սաուդյան Արաբիայից նավթի և գազի արդյունահանման և արտահանման դադարեցումն էր: Նրանք գործել են մեկ ամսվա ընթացքում` փորձելով գտնել առավել խոցելի տեղերը»,-հայտարարել է «Արամկոյի» ղեկավարներից մեկը` Աբդուլա ալ-Սաադանը:

Էր-Ռիյադն առայժմ չի հայտարարում կիբերհարձակման հնարավոր հեղինակներին, ոչ էլ դրա մասնակիցներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: