AM
11 Դեկտեմբեր 2012 - 14:01 AMT

Անհայտները ՄԱԿ երկու խաղաղապահների են գերել Սիրիայում

Անհայտ զինյալները ՄԱԿ երկու խաղաղապահների են գերել Սիրիայում և ազատ են արձակել արդեն մեկ ժամ անց, հայտնել է Ավստրիայի ՊՆ մամլո ծառայությունը: Միջադեպի արդյունքում խաղաղապահները չեն տուժել: Դա տեղի է ունեցել Հորդանանի հետ սահմանից դեպի հյուսիս 8 կմ հեռավորության վրա:

Պարզ չէ, առևանգիչները կառավարական զորքերից են եղել թե ապստամբներ, հայտնում է «Ինտերֆաքսը»: