Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի ռեժիմի դեմ բողոքողները Կահիրեում բողոքի նոր ակցիայի են պատրաստվում: Ցույցը պետք է սկսվի առաջիկա ժամերին: Ինչպես հաղորդում է BBC-ն, ամբողջ քաղաքում հերթապահում են ոստիկանության ջոկատներ: Մուրսիի նստավայր տանող ուղիները փակ են բետոնե բլոկերով, շինության մոտ տանկեր կան:
Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները սկսվել են նախորդ շաբաթ և տեղի են ունեցել քաղաքի տարբեր շրջաններում: Բախումների ընթացքում վիրավորվել է 600 մարդ:





