Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է առաջարկել միասեռ ամուսնությունները թույլ տվող օրինագիծ, երեքշաբթի օրը հաղորդել են կառավարության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, օրինագիծը նաև թույլ կտա կրոնական ինստիտուտներին հոմոսեքսուալ զույգերի պսկադրություն անցկացնել:
2005թ-ից Մեծ Բրիտանիայում ընդունվել է «քաղաքացիական զունգընկերության» մասին օրենսդիր նորմա, որը իրավաբանական տեսանկյունից ավելի քիչ իրավունքներ է տալիս միասեռ զույգերին:





