Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է., որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Որոշ շրջաններում՝ Ապարանում, Վայքում և Գորիսում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:





