Ամերիկացի աստղաբան գիտնականները «Հաբբլ» տիեզերական աստղադիտակի շնորհիվ հայտնաբերել են 7 նոր գալակտիկաների գոյությունը:
Մասնագետների խոսքով, այդ գալակտիկաները ձևավորվել են Տիեզերքի ստեղծումից կարճ ժամանակ անց: «Այդ գալակտիկաները կարծես հիմք են ծառայում ժամանակակից գալակտիկաների համար»,-պատմել է ամերիկյան ՆԱՍԱ հետազոտական կենտրոնի աշխատակից Ջոն Գրյունսֆելդը:
Նա ընդգծել է, որ այդ օբյեկտներից մեկը կարող է լինել ամենահին գալակտիկաներից մեկը, որն առաջացել է Տիեզերքի ստեղծումից 380 մլն տարի անց, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





