AM
13 Դեկտեմբեր 2012 - 09:41 AMT

Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14-ին կհանդիպեն Ժնևում

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հինգշաբթի օրը Ժնև մեկնելուց առաջ հայտարարել է լրագրողներին, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը հայտարարել է, որ ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա առաջիկայում: Այնուհետև Աբաշիձեն հաղորդել է, որ Կարասինի հետ հանդիպումը տեղի կունենա Ժնևում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Աբաշիձեի խոսքով, ՌԴ ներկայացուցիչների հետ առաջին հանդիպմանը խոսակցությունը չի վերաբերվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցին, այլ կկրի «բացառապես տեխնիկական բնույթ»: