«Ռուսաստանն ու Թուրքիան պատմականորեն իրենց շահերից ելնելով առնչվում են միաժամանակ մի քանի տարածաշրջանների խնդիրներին՝ Սևծովյան, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի ու Բալկանների: Եվ տեսեք, ամենուր շատ սեղմ ժամանակահատվածում մեր երկրներին հաջողվել է բավականին կոշտ մրցակցությունից անցնել գործընկերության այդ տարածաշրջանների ամենատարբեր խնդիրների լուծումներում»,-հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանյան հասարակության հետազոտությունների ասոցիացիայի միջազգային խորհրդի ղեկավար Գենադի Բորդյուգովը, հայտնում է Vesti.Az-ը:
«Դա թույլ տվեց փոխել իրավիճակը՝ ցնցող արդյուքներ ու հեռանկարներ»,-ասել է պրոֆեսորը:
Ըստ Բորդյուգովի, այժմ բոլորը փորձում են հասկանալ, թե արդյոք Պուտինն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
«Ակնհայտ է, որ Թուրքիայի խաղաղարար ու միջնորդական դերը այդ հարցում կարող է զգալի լինել: Հասկանալի է, որ նրա ներգրավումը բանակցային գործընթացին կբարձրացնի կարգավորման շանսերը: Սակայն, ոչ բոլորն են Ռուսաստանում, էլ չասած Եվրոպայի մասին, ցանկանում, որ Թուրքիան նեգրավվի ղարաբաղյան գործընթացի մեջ»,-գտնում է նա:
Պատմաբանը հատկապես կարևոր է համարում պատասխանն այն հարցին, թե պատրաստ են արդյոք բուն Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան քանդելու Իրանի ու ղարաբաղյան հանգույցները, որպեսզի ոչ մեկը չձգտի դառնալ գլխավոր խաղաղապահը, իսկ հեռանկարում չդիտարկի մյուսին տարածաշրջանից դուրս մղելու ծրագրերը:
«Իսկ ընդհանուր ջանքերով երեք խոշոր տերությունները կարող են ներգրավել Ադրբեջանին ու Հայաստանին գրավիչ ինտեգրացիոն նախագծերում՝ տնտեսության, լոգիստիկայի, հումանիտար ու կրթական տարածքներում, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում դուրս մղել առճակատումն ու ողբերգական անցյալի մասին հիշողության տառապանքները»,-ասել է նա:





