AM
13 Դեկտեմբեր 2012 - 09:45 AMT

Դատախազությունում հարցաքննությունից հետո Սահակաշվիլիի կուսակցին կախված են գտել

Վրաստանի Գարդաբանիի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) վարչակազմի ղեկավարի տեղակալ Մանուչար Ջոխաձեն դեկտեմբերի լույս 14-ի գիշերը կախված է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը» տեղական կառավարման մարմիններում աղբյուրի վրա հղումով, պաշտոնյայի մարմինը հայտնաբերվել է նրա սեփական տանը տան անդամների կողմից: Ջոխաձեն Սահակաշվիլիի կուսակցության անդամ էր:

Ինչպես հայտարարել է այդ քաղաքական ուժի մեկ այլ ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Թարգամաձեն, չի բացառվում, որ ինքնասպանության պատճառ կարող էր լինել այն հանգամանքը, որ Ջոխաձեին կանչել էին դատախազություն հարցաքննության:

«Ցավոք, ոչ բոլորն են դիմանում իշխանությունների ճնշմանը, և մեզ իշխանության կողմից հայտարարված պատերազմը կարող է այսպիսի արդյունքներ տալ»,-ասել է խորհրդարանականը: Թե ինչու էր Ջոխաձեն հարցաքննության կանչվել, չի նշվում:

Ջոխաձեի մտերիմներն ու ընկերները պնդում են, որ նախօրեին տեսել են նրան և նա ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող մարդու տպավորություն չի թողել: Հարուցվել է քրեական գործ: