AM
13 Դեկտեմբեր 2012 - 09:23 AMT

Ինքնախեղման հերթական դեպքը. Դատապարտյալը կարել է բերանն ու մեխել ոտքերը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել է բերանը և մեխել ոտքերը:

Արթուր Սմբատյանը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը իրեն չի ընդգրկում «Մետադոն» կոչվող ծրագրում: Ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ: Դատապարտյաը պնդում է, որ , ՔԿՀ բուժվարչության պետի տեղակալ Գալուստ Կարապետյանը իրեն ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել: ՔԿՀ վարչությունների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունն այս առնչությամբ արդեն տեղեկացրել է, որ նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն և այս պահին ավել ոչինչ ասել չի կարող: