AM
13 Դեկտեմբեր 2012 - 10:12 AMT

Հունվարին Օբաման, հավանաբար, ուղիղ և գաղտնի բանակցություններ կառաջարկի Իրանին

ԱՄՆ և եվրոպական աղբյուրները հայտնում են, որ հունվարին, հավանաբար երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, Բարաք Օբաման ուղիղ և գաղտնի և ժամանակի առումով սահմանափակ բանակցություններ կառաջարկի Իրանին: Ընդ որում Իսրայելի կարծիքը Վաշինգտոնը հաշվի չի առնի, առավելագույնը՝ Իսրայելը կտեղեկացվի Իրանի հետ նախատեսվող գործողությունների մասին, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

Բանակցությունները կընթանան Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսչության աշխատանքին և Մեծ վեցնյակի հետ Թեհրանի բանակցություններին զուգահեռ: Ենթադրվում է, որ եկող գարնանն արդեն Իրանը կունենա մինչև 20 տոկոս հարստացված ուրանի 230 կգ, ինչը բավարար է մեկ ատոմային ռումբի համար: Այդ ժամկետը, հավանաբար, կրիտիկական է Օբամայի համար: