Սև ծովի թուրքական հատվածում երկնաքար է ընկել, հաղորդում է DHA գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, երկնաքարն ընկել է դեկտեմբերի 12-ին տեղի ժամանակով 23:00-ին:Այդ փաստը հատուկ խուճապ է առաջացրել Օրդու քաղաքի բնակիչների շրջանում` դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջի մասին լուրերի լույսի ներքո:
Օրդու քաղաքի քաղաքապետ Օրհան Դուզգունը հաստատել է երկնաքարի ընկելու փաստը, որը հաջողվել է արձանագրել քաղաքի հաստատություններից մեկի տեսախցիկով:





