Սիրիայի ռեժիմը և կառավարությունը գնալով կորցնում երկրի նկատմամբ վերահսկողությունը, չի կարելի բացառել ընդդիմության հաղթանակը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
«Նրանք (զինված ընդդիմությունը) ասում են, որ հաղթանակը սարերի հետևում չէ, «շուտով կգրավենք Հալեպը, Դամասկոսը»: Հիմա ընդդիմության ճանաչումը, գրոհայիններին պատրաստելը, արտասահմանից զենքի մատակարարումը միայն ոգեշնչում են ընդդիմադիրներին»,- ասել է Բոգդանովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





