ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թ. մեռելոցի օրերը` ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թ. ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը։
Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։





