AM
13 Դեկտեմբեր 2012 - 13:32 AMT

ԱՄՆ սպիտակամորթ բնակչությունը այլևս մեծամասնություն չի կազմի արդեն 2043 թ.

ԱՄՆ սպիտակամորթ բնակչությունը այլևս մեծամասնություն չի կազմի 2043թ.: Նման կանխատեսում է արել ԱՄՆ մարդահամարի բյուրոն, հայտնում է Associated Press-ը:

Առաջին հերթին նրանց դուրս կմղեն լատինամերիկացի ներգաղթյալների ժառանգները, որոնք ԱՄՆ են ներգաղթել 1990-2000-ականներին, քանի որ նրանց շրջանում ծնելիության մակարդակը շատ բարձր է:

Դեռ 1960-ականներին սպիտակամորթները կազմում էին ԱՄՆ քաղաքացիների 85 տոկոսը, սակայն այդ բալանսը սկսեց փոխվել նոր միգրացիոն օրենքների կիրառումից հետո:

Արդեն 2019թ. ազգային փոքրամասնությունների երեխաների քանակը կգերիշխի: