AM
13 Դեկտեմբեր 2012 - 14:03 AMT

ԵՄ-ն ու ԱՄՀ-ն 34 մլրդ եվրոյի չափով հերթական վարկն են հատկացրել Հունաստանին

Հունաստանը ստացավ անհրաժեշտ 34 մլրդ եվրոյի չափով հերթական վարկը Եվրամիությունից ու ԱՄՀ-ից, որին սպասում էր ամառվանից:

Որոշումը կայացվել է դեկտեմբերի 13-ին եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների նիստում:

Այսպիսով, Հունաստանը ստանում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներն իր բյուջետային պարտականությունները կատարելու ու արտաքին պարտքերը վճարելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: